Փաշինյանը փակագծերը չբացեց, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս․ ինչո՞ւ է նոր Սահմանադրություն ուզում»․ Ստեփան Գրիգորյան

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ խորհրդարանական համակարգը չեն փոխում, բայց պետք է ունենանք նոր Սահմանադրություն, ճիշտն ասած դժվար է պատկերացնել, եթե դու գլխավոր դրույթները չես փոխում, ինչպե՞ս կարելի է դա համարել նոր Սահմանադրություն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, ոչ թե փոփոխություններ։

«Եթե մենք չենք անցնում կիսանախագահականի, չենք անցնում կոշտ նախագահականի, մնում ենք պառլամենտական համակարգի, շատ զարմանալի է, որ Փաշինյանն ասում է՝ նոր Սահմանադրության ենք անցնում։ Նոր Սահմանադրությունը նշանակում է, որ դու պետք է էական փոփոխություններ կատարես, բայց եթե չես փոխում, դա լավագույն դեպքում կլինի սահմանադրական փոփոխություններ»,- նկատեց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարություն այցի ժամանակ, խոսելով նոր Սահմանադրության մասին, հայտարարել էր․ «Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների», – ասել էր նա:

Փաշինյանին քննադատող շրջանակներում կան կարծիքներ, թե սա արվում է Ադրբեջանի պահանջով, քանի որ 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրով նախատեսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում, որն էլ հղում է անում Երևանի ու Ստեփանակերտի 1989 թվականի համատեղ որոշմանը։

«Այս իրավական ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են այնպիսի սցենարներ, որոնց դեպքում Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը կամ հետագայում իշխանափոխությունը կարող է վերհանել տարածքային պահանջները»,-ֆեյսբուքյան էջում գրել էր քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Այս առնչությամբ Ստեփան Գրիգորյանը նշում է՝ Փաշինյանը փակագծերը երբ չի բացում, սկսվում են ենթադրութուններ։ «Անկախության հռչակագիրը Սահմանադրության անբաժանելի մասն է։ Բացի այն, որ գրված է Հայաստանի և ԼՂ-ի միավորման մասին, նաև հոդված կա Արևմտյան Հայաստանում և Անատոլիայում Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը ճանաչելու և հետևողական լինելու վերաբերյալ։ Այս կետերը ցավեցնում են Թուրքիային։ Այո, Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են այդ փոփոխությունը, ուրիշ բան՝ Նիկոլ Փաշինյանը, որ փոփոխության մասին է խոսում, նա գիտակցո՞ւմ է, որ դրա անհրաժեշտությունը կա, թե՞ ճնշման տակ է անում, չեմ կարող ասել։ Թուրքիան պաշտոնապես ասել և ասում է, որ պետք է հանեք, կասկած չունեմ, որ Ադրբեջանը վերջնական ցանկանում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը և պահանջում է դա, սա կարելի է քննարկել, կասկածներ կարող են լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանը փակագծերը չբացեց։ Որո՞նք են գլխավոր դրդապատճառները, ինչն է խանգարում իրեն կառավարել, այս Սահմանադրությունն իդեալական չէ, պետք է փոխել, բայց դրդապատճառները որո՞նք են, ինքը չբացեց։ Ինքը դրանով տեղիք է տալիս ենթադրությունների անելու»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Իշխանության ներկայացուցիչներից այս ենթադրությունների վերաբերյալ երկու օր է՝ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ։

Նարեկ Կիրակոսյան