Շեֆին հաճոյանալու նոր փուլը սկսված է. կարծիքներ Գալուստ Սահակյանի հայտարարության մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը, այսօր խորհրդարանում հայտարարել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Գալուստ Սահակյանի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա:
 
«Ինքը միշտ հետագա զարգացումների վերաբերյալ ճշգրիտ կերպով հանդես է եկել: Ինքը գիտի, որ այդպես է լինելու և իր ասածմները միշտ իրականանում են»,- Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Գալուստ Սահակյանի հայտարարությունն՝ ասաց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունը ընդամենը վկայում է Սերժ Սարգսյանի և նորանկախ Հայաստանի ներքին քաղաքականության ֆիասկոյի մասին: «Մեր երկրում իշխանությունից դուրս որևէ մեկը չկարողացավ գալ իշխանության՝ չնայած հասարակության լայն աջակցությունն են ունեցել և Վազգեն Մանուկյանը, և Կարեն Դեմիրճյանը, և Ստեփան Դեմիրճյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը, և հետագայում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Միայն իշխանության ներսից վերարտադրությունը սկզբնական շրջանում հնարավոր եղավ, իսկ այդ դեգրադացված կառվարման արդյունքում եկավ մի վիճակ, երբ այլևս կառվարման համակարգի ներսից էլ մարդ չունեցան»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն օրեցօր դառնում է ավտորիտար երկիր: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ դեռևս 2013 թվականից, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, արդեն պարզ էր՝ նպատակը իր իշխանության երկարաձգումն է և դա հասկանալի էր բոլորին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի թիմակիցներին:
 
«Շատ շուտով Հանրապետական կուսակցության զանազան դեմքեր կսկսեն հանդես գալ տարբեր հայտարարություններով, որ Հայաստանը պետք է ղեկավարի Սերժ Սարգսյանի նման փորձառու մարդ: Նրանք գիտեն, որ այդպես է լինելու և ուզում են հաճոյանալ շեֆին, որ իրենց լավ նայի, իրենց զավակներին, ընտանիքներին պաշտոններ ու շքաննշաներ շնորհի: Արդեն սկսվել է բնազդով հաճոյանալու գործընթացը, այսինքն՝ սա առաջին ծիծեռնակը չի, շարունակվելու են այսպիսի ելույթնները: Սա իշխանական վերնախավի էությունն է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
 
Հարցին՝ այսինքն՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սկսել են բացե՞լ խաղաքարտերը, թե 2018 թվականից հետո ով է լինելու վարչապետ,Իշխանյանը պատասխանեց. «Այդքան էլ այդպես չէ, որ նոր են բացում խաղաքարտերը: Անցած տարի Մարգարիտ Եսայանն ասաց՝ ով է Սերժ Սարգսյանից լավը, ինչո՞ւ պետք է նա չշարունակի ղեկավարել երկիրը, Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը հավերժ է, իսկ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրենց հայրն է: Այդ ամենն արդեն դա էր նշանակում, բայց կա նշանակված վարչապետ, որն ինչ-որ իմաստով վայելում է ժողովրդի համակրանքը, փոսից ինչ-որ չափով դուրս բերեց Հանրապետական կուսակցությանը, և նրանք բոլորը իմանալով, որ վարչապետը ժամանակավոր ֆիգուր է լինելու, մի փոքր իրենց զուսպ էին պահում: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն իր դերը կատարեց եւ հիմա հասկացնում են Կարապետյանին, որ մեծ հավակնություններ չունենա»: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար եւս Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը զարմանալի չէ: «Հանրապետականները երբեք չեն հերքել, որ Սերժ Սարգսյանը կարող է լինել վարչապետ, դա նորություն չի»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով. «Բարի ծառայություն»:
 
 
Շողիկ Գալստյան