Պակիստանը հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Իրանին

Լուրեր

16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
16.10.2026 | 17:37
Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
16.10.2026 | 17:23
Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
16.10.2026 | 17:12
Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:03
Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից»
16.10.2026 | 17:02
Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, AFP-ին հայտնել է Պակիստանի հետախուզության բարձրաստիճան աղբյուրը:

«Ես կարող եմ միայն հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայինների խմբավորումներին», – ասել է նա։

Պայթյունները որոտացել են Սերավան շրջանում, որը գտնվում է Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Շրջանի անվտանգության հարցերով փոխնահանգապետը հայտնել է, որ անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։

Պակիստանը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել «ահաբեկիչների թաքստոցները»: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել է երեք կին և չորս երեխա, իսկ հարձակումներն իրականացվել են հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով։

Չնայած այս հարձակմանը՝ Իսլամաբադն Իրանն անվանել է «եղբայրական երկիր» և հայտարարել, որ հարգում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պակիստանը նշել է, որ հարձակումների նպատակն է «ապահովել սեփական անվտանգությունը և ազգային շահերը»։ Իսլամաբադը խոստացել է շարունակել քայլեր ձեռնարկել «իր ժողովրդի անվտանգությունն պահպանելու համար»:

Հիշեցնենք, երեկ էլ Իրանն էր հարվածներ հասցրել Պակիստանում թիրախների՝ ինչպես պնդում է Թեհրանը, «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հենակետերին։

Իսլամաբադը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին։ Պակիստանը խոստացել էր, որ «անպատասխան չի թողնի այս անօրինական գործողությունը» Թեհրանի կողմից։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին հայտարարել էր, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունը։