Շուռնուխի ծեծկռտուքի «բայց»-ը

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Օգոստոսի 3–ին Շուռնուխ գյուղում տեղի ԼԳԲՏ համայնքից 9 հոգու նկատմամբ տեղի  ունեցան բռնություններ, ծեծ ու ջարդ։ Իրավապաշտպանական կառույցները խիստ քննադատության ենթարկեցին դեպքը և պահանջեցին պատժել մեղավորներին։ Հասարակությունից ոմանք, դատապարտելով երևույթը, փորձեցին «բայց»-երով ինչ-ինչ բացատրություններ տալ։ Միանգամից հետևեց միանգամայն իրավացի պնդումը, որ ցանկացած «բայց» քողարկված արդարացնում է բռնությունը։ ․․․Բայց, ես էլ եմ ուզում ասել «բայց»։

Բայց արդյո՞ք նույն Շուռնուխ համայնքի բնակիչները նույնպես զոհեր չեն։ Արդյո՞ք նրանք մեր «ավանդական» մտածողության կրողները չեն և համոզված չեն իրենց ճշմարտացիության մեջ։ Եթե, նույնիսկ Երևանում, ուր անհամեմատ մեծ են տեղեկատվության աղբյուրները, հասարակական կազմակերպությունները, այդ թվում ԼԳՏՊ համայնքին պաշտպանող, պետական հիմնական ինստիտուտները, հանրությունը դեռևս ագրեսիվ է տրամադրված նրանց նկատմամբ, էլ ուր մնացին հեռավոր քաղաքներն ու գյուղերը։

Իսկ ի՞նչ աշխատանք է տարվել, հատկապես պետական մակարդակով հանրության շրջանում այդ «ավանդական» կարծրատիպերը փոխելու, երիտասարդությանը կրթելու ուղղությամբ։ Հակառակը, նույնիսկ հակախտրականության մասին օրենքի նախագիծը տարբեր հեռուստաընկերություններով և այլ լրատվամիջոցներով այնպիսի գույներով ներկայացվեց, որ Շուռնուխում տանը նստած գյուղացին սարսափեց։

Կարող էի՞նք, օրինակ 19-րդ դարում մեղադրել Դսեղի գյուղացիներին Մարոյին 9 տարեկան ամուսնացնելու համար։ Իհարկե, պետք է պատժել բռնություն կատարողներին և հրահրողներին, բայց չսահմանափակվել և բավարարվել այդքանով։ Հսկայական բացատրական աշխատանք է պետք տանել։ Ի դեպ, որևէ քաղաքական ուժ, կուսակցություն դատապարտե՞լ է արդյոք սույն բռնությունը։ Որքան ինձ հայտնի է՝ ոչ։

Չէ՞ որ առաջիկայում սպասվում են ընտրություններ, իսկ ժողովուրդը․․․

Ավետիք Իշխանյան