ԼՂ-ում մարդու իրավունքները խախտելու մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է խաղաղ բանակցություններում կենտրոնանան մարդու իրավունքների պաշտպանության վրա և հաստատեն մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, որը հրապարակել է ԵԽ-ն։

ԵԽ-ի հրապարակած դիտարկումներում, մասնավորապես, ասվում է․

«2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջան այցը տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան:

Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում Հայաստան փախած ավելի քան 101․000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանումն էր: Այն հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություներին, Ադրբեջանի լիակատար վերահսկողությանը տարածաշրջանի վրա և մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանմանը, որը զգացել են Ղարաբաղի հայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի՝ ինը ամիս փակ լինելու պատճառով։ Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղցի հայերի հետ, ովքեր հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։ Ստեփանակերտում (հաղորդագրությունում քաղաքի անվանումը գրված է «Խանքենդի» տարբերակով՝ փակագծում նշումով, որ Ղարաբաղի հայերն այն կոչում են Ստեփանակերտ) նրա բնակչության հեռանալուց հետո հանձնակատարն ականատես եղավ դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե ոչ մի նշույլի:

Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմի կողմից հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և հենց այս պատճառով էլ նրանց համար իրենց տներից հեռանալը միակ ողջամիտ ու հասանելի տարբերակն էր:

Ողջունելով Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ Ղարաբաղի տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին տարրական օգնություն տրամադրելու ուղղությամբ, հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած Ղարաբաղի հայերին, մասնավորապես, խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի բոլոր անհրաժեշտ աջակցության հասանելիությունն անմիջական, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

«Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա՝ ապահովելու, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»,- հավելել է հանձնակատարը։

Ղարաբաղի հայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներն ապահով և արժանապատիվ կերպով, եթե նույնիսկ դա հիպոթետիկ է թվում այս պահին, բայց պետք է ճկուն լուծումներ գտնել, մասնավորապես, կապված նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ: Մինչ հնարավոր վերադարձը՝ պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն իրենց հարազատների շիրիմներին։

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ Ղարաբաղի հայերի ունեցվածքը պաշտպանված լինի թալանից։ Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, այդ թվում՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը»։

Ողջունելով Ադրբեջանի կառավարության քայլերը՝ նպաստելու ներքին տեղահանվածների վերադարձին Ղարաբաղի տարածաշրջան, ԵԽ հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանվածները, որոնք ցանկանում են, կկարողանան հնարավորինս արագ վերադառնալ իրենց տները՝ անվտանգ և արժանապատիվ։

Ընդհանրապես, հանձնակատարն ընդգծել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն կամավոր կերպով վերադառնալու իրենց տները կամ սովորական բնակության վայրերը՝ ապահով և արժանապատվության պայմաններում՝ անկախ նրանից՝ նրանք ներքին տեղահանվածներ են, թե սահմաններից այն կողմ տեղահանված:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և արդար, անկախ ու անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն և պատժվեն: Սա ներառում է մեղադրանքներ՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման հանգամանքների, Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-ից 20-ի ռազմական գործողության հետ»,- ասել է հանձնակատարը։

Նա նաև հավելել է, որ դա պետք է արվի տուժածների իրավունքների պաշտպանության մոտեցման միջոցով, որը վերաբերվում է զոհերին և նրանց ընտանիքներին։

Հանձնակատարի դիտարկումներում արծարծված մարդու իրավունքների այլ հարցերը ներառում են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության հետ կապված կալանավորված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, ինչպես նաև ողջ տարածաշրջանում անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը եւ նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարեւորությունը։ Ի վերջո, հանձնակատարը երկու երկրների իշխանություններին կոչ է արել պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը ներգրավելով մարդու իրավունքներին համապատասխան հիշատակման և հաշտեցման գործընթացների հաստատմանը»,- ասվում է հայտարարությունում: