Բաքվի նորածինների հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել

Լուրեր

22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
22.11.2024 | 10:47
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
22.11.2024 | 10:34
Ռուսական բանակը հարվածել է Սումիին. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
22.11.2024 | 10:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
22.11.2024 | 10:07
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
Բոլորը

Բաքվի հանրապետական ​​պերինատալ կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակը բռնկվել է կենտրոնի չորրորդ հարկում։ Այն ընդգրկել է 35 քմ տարածք։ Շենքի երրորդ և չորրորդ հարկերում գտնվող հիվանդներն ու անձնակազմը տարհանվել են։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 մարդ է տարհանվել։ Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մարել։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության, ԱԻՆ-ի  և Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի համատեղ տեղեկատվության մեջ ասվում է, որ կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնաբերվել է բուժում անցնող չորս նորածնի դի։

«Նախաքննությամբ պարզվել է, որ ծխի ներթափանցման պատճառով երեք հոգի հոսպիտալացվել է Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ։