Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը. Գալուստ Սահակյան

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պիտի ղեկավարի երկիրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով 2018 թվականից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցին:

«Հիմա այսօր հարցնում են, ով պիտի լինի, ես ասում եմ հետևյալը՝ այսօր քաղաքական դաշտում, որն ունի քաղաքական մեծ թիմ, և որը մասնակցել է նոր անկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, մեկ անձ է մնացել՝ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ երկրի ղեկավարումը պիտի գնա Սերժ Սարգսյանին»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե մատնանշելով Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, արդյոք չպե՞տք է հաշվի առնեն նաև այն, որ Կարեն Կարապետյանն էլ վատ վարկանիշ չունի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց.

«Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը  և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը: Այսօր քաղաքական մեծ թիմ ունեցող չկա և ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանալու, որ Սերժ Սարգսյանն իր գործունեությունն առաջ տանի: Իհարկե, շատ լավ է, ես ուրախանում եմ, և մենք էլ ամեն ինչ արեցինք, որ ժողովրդի կողմից ընդունվի Կարեն Կարապետյանը, որպես նոր ոգու տեր վարչապետ և կարողանա այդ գործերն առաջ տանի: Պետք է հասկանանք՝ պետությունն ինչ բան է, ով է ստեղծել, վերջին հաշվով երբ մարդիկ ստեղծել են, բավական շատ ընկերներ ու մարդիկ են կորցրել, որ կարողացել են  պետություն ստեղծել և դա մինչև վերջ պետք է տանել»,- ասաց նա: