ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
Հասարակություն
28.12.2023 | 13:52Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։