ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում կձևավորվի նաև Ոստիկանության գվարդիան. մեկնարկել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ԵԽ կողմից ներգրավված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։

Նախագծերի փաթեթը առաձին հանդիպումներով քննարկվել է օրենսդիր մարմնի, պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական ստորաբաժանում, ինչը նշանակում է, որ դրա հենասյուներից մեկը՝ Ոստիկանության զորքերը, դուրս է բերվելու «Այլ զորքերի» կազմից, և որի վրա այլևս չեն տարածվելու Զինված ուժերի կանոնագրքերը և այլ ռազմաիրավական ակտերը: Այդուհանդերձ, նոր ծառայությունը շարունակելու է մնալ ՀՀ համապարփակ անվտանգության ներքին կարևոր բաղադրիչ։

Նոր ձևավորվող ծառայության գործունեության ուղղություններն են լինելու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի, կարևորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

Ոստիկանության գվարդիայի հիմքում լինելու են Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Հատուկ նշանակության ստորաբաժանումները և Քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումը: Նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի տարածքային ստորաբաժանումներ ձևավորել ՀՀ առնվազն երեք մարզերում:

Նախագիծը ներառում է նաև վերլուծություններ՝ Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային և ինստիտուցիոնալ լուծումների միջազգային փորձի, ինչպես նաև միջազգային չափանիշների և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հավաքների ազատության իրավունքի պատշաճ երաշխավորման վերաբերյալ:

«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքով որոշակիացվելու են նաև Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից հարկադրանքի և ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն կիրառելու դեպքերը, հիմքերը և իրավաչափության պայմանները:

Միջազգային գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել նաև Ոստիկանության գվարդիայի սպառազինության և հատուկ միջոցների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ցանկի մշակման ուղղությամբ։

Այս պահին նախագծերի փաթեթն արտաքին շրջանառության կարծիքների ամփոփման փուլում է, ինչի արդյունքում, ըստ ժամանակացույցի, ՆԳՆ ոստիկանության կազմում ձևավորվելու է Ոստիկանության գվարդիան։

Ոստիկանության գվարդիայի մեկնարկը կտրվի ծառայության կազմակերպման ոլորտային սկզբունքով, իսկ ծառայության կայացմանը զուգահեռ անցում կկատարվի ծառայության կազմակերպման ունիվերսալ մոդելի: