«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ն անդրադարձել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին՝ նշելով, որ ժամը 20:45-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի:
«Բոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության»,- ասված է գրառման մեջ: