Factor TV-ի լրագրողը մրցանակի է արժանացել աշխատանքային իրավունքների մասին լրագրողական մրցույթում
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարած աշխատանքային իրավունքների մասին լրագրողական աշխատանքների երկրորդ մրցույթին մասնակցելու համար Factor TV-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանն արժանացել է մրցանակի։
Մրցութային հանձնաժողովը բարձր է գնահատել ներկայացված աշխատանքը։
Մրցանակաբաշխությունն իրականացվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների․ Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։
Factor TV-ի տեսանյութը Հայաստանում ապրող և աշխատող հնդիկների մասին է պատմում, որոնք հաճախ չեն վարձատրվում աշխատանքին համապատասխան, երբեմն նաև շահագործվում են։