«4000 դրամ ենք ծախսում, հասնենք քաղաք, լողանանք». տրանսպորտի, ջրի ու ճանապարհի խնդիր՝ Նոր Կյուրինում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
Բոլորը

Նոր Կյուրին գյուղն է՝ Երևանից ընդամենը 6-7 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ հասնելու համար կա՛մ պետք է մեքենա ունենալ, կա՛մ օգտվել տաքսի ծառայությունից, կա՛մ էլ դիմել սեփական ոտքերի օգնությանը։

Մասիս համայնքում ներառված այս գյուղում հասարակական տրանսպորտ չի գործում, անգամ խանութ չկա, իսկ մոտակա խանութ հասնելու ճանապարհին ասֆալտ չկա։ Քայլելիս ցեխից ու փոշուց անհնար է խուսափել, իսկ ուշ ժամերին ամեն քայլի հետ ավելացող թափառող շներն է՛լ ավելի են բարդացնում տունդարձի ճանապարհը։

«4 թոռնիկ ունեմ, Խարբերդում տուն են վարձել, էնտեղ են ապրում, որովհետև չեն կարող ո՛չ աշխատանքի գնալ, ո՛չ դասի գնալ, ո՛չ սովորել։ Պետք է մեկը չաշխատի, մեքենա ունենա, որ իրենց տանի, բերի, հնարավոր չի էդպես ապրել»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը։

«Խանութ գնալու համար 1,5 կիլոմետր ոտքով գնում ենք: Դե՝ գնալը դեռ ոչինչ, հեշտ է, հետ գալը՝ ապրանք ենք առել, ծանր-ծանր հասնում ենք տուն, մենք էլ տարիքով մարդիկ ենք, ինչքա՞ն կարելի է տենց գնալ, գալ»,- հավելում է հարևանուհին։

Ասում են՝ ով գալիս է հյուր, մնում է գյուղում, չի կարողանում վերադառնալ։ Գյուղում հիմնականում տարեցներն են մնացել, երիտասարդները հեռացել են, մի մասը վարձով է ապրում Երևանում։ Թեև գյուղը Երևանին մոտ է, այնուամենայնիվ, ճանապարհի ու տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողանում աշխատանքի գնալ։

Մեքենա ունեցող գյուղացիները փորձում են օգնել հարևաններին գյուղից գնալու ու տուն վերադառնալու հարցում։

Ավթանդիլ Հակոբյանն այս անգամ ևս ճանապարհին համագյուղացիներից մեկին է հանդիպել ու առաջարկել մեքենայով գյուղ հասցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան