Լավրովի հայտարարության պատասխանը օգոստոսի 17-ի հանրահավաքում կտրվի ազգային միասնականությամբ․ Արման Նավասարդյան

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շարունակում է տարբեր գնահատականների արժանանալ: Վերջին օրերի հարցազրույցներում հայաստանյան փորձագետների զգալի մասն ասում էր, թե Ռուսաստանը չեզոքություն կպահպանի և չի միջամտի: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, գրել էր, որ ինքը երկար ժամանակ է, ինչ ահազանգում է հայ-ռուսական հարաբերություններում հասունացող խնդիրների մասին, բայց լսող չկա:

Factor.am-ի հարցին` Լավրովի մեկնաբանությունը կարո՞ղ ենք համարել միջամտություն մեր ներքին գործերին, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասրդյանը պատասխանեց. «Ինչ-որ առումով` այո»:

Մեր զրուցակիցը չի ողջունում այդ հայտարարութունը: «Ես կարծում եմ, որ հայտարությունն ադեկվատ չէր այդ խնդրին: Որպես դիվանագետ` գտնում եմ նաև, որ այստեղ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան բացթողումը կար: Ըստ իս` ճիշտ չեն մեկնաբանել այն իրավիճակը, որն այստեղ կա»,- նշեց պարոն Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Հանրապետականի հայտարարություններին և ստորագրահավաքին, Նավասարդյանը վստահ է, որ կուսակցությունը մասնատված է կամ գոյություն չունի: Ըստ նրա` առանձին կուսակցականներ կարող են ռուսական կողմին տեղեկատվություն ուղարկել, թե մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում հայ-ռուսական շահերին: Այդ դեպքում, դիվանագետի խոսքով, ՀՀԿ-ականները սխավում են:

Արտակարգ և լիազոր դեսպանը խորհուրդ է տալիս ՌԴ դեսպանատանը զգույշ և ճշգրիտ լինել: «Չեմ կասկածում, որ սա ամենաբարձր մակարդակով կշռադատված հայտարարություն է, բայց այն կարժանանա հասարակության ասիմետրիկ արձագանքին: Իմ համոզմամբ` սա չի բխում երկկողմ շահերից: Չեմ բացառում, որ կարող են փոխվել ռուսական մոտեցումները»,- ընդգծեց նա: Լուրջ և անլուրջ պատասխաններին անդրադառնալով` պարոն Նավասարդյանը հիշեցնում է` արտգործնախարարը չի ներկայացնում հասարակական կազմակերպություն, նա պետության ներկայացուցիչ է:

«Փաշինյանի`օգոստոսի 17-ին հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը, իմ կարծիքով, պատասխան էր: Օգոստոսի 17-ին հասարակությունը ցույց կտա իր միասնականությունը տարբեր հարցերում»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

Լևոն Փանոսյան