Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
Հասարակություն
13.12.2023 | 17:19Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, քիչ առաջ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին դատարանից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Խաչատրյանի վերաբերյալ դատական նիստի ընթացքում մեղադրող Գևորգ Սարգսյանը միջնորդել է Խաչատրյանի նկատմամբ ընտրված, ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները փոխել և նրան կալանավորել։
Ըստ դատախազի՝ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերբերյալ դատական նիստերը հետաձգվել են գլխավորապես Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով։
Արաքս Մամուլյան