Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են․ Շառլ Միշել

Լուրեր

21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
Բոլորը

Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Արդյո՞ք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, արդյո՞ք դա կլինի անմիջապես կողմերի միջև, թե միջազգային միջնորդների աջակցությամբ․ այս հարցերին ի պատասխան Միշելն ասել է, որ կարևորն արդյունքն է։

«Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտ աշխատել ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել թե՛ պատմության, թե՛ միմյանց հետ փոխհարաբերությունների առումով։ Բայց մենք որոշակի առաջընթաց ունենք, և ես շատ լավատես եմ։ Մենք վճռական ենք աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,-նշել է Միշելը՝ ողջունելով նաև Հայաստանի-Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։

Խոսելով պայմանագրի դրույթների իրականացման երաշխավորի մասին, նա ասել է․

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, հետևում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, քանի որ որքան Հարավային Կովկասն առաջադիմում է անվտանգության և տնտեսական զարգացման առումով, այնքան լավ Եվրամիության և աշխարհի համար։ Օրինակ՝ կարծում ենք, որ էթնիկ հայերի՝ Ղարաբաղի շրջան վերադառնալու կամ գոնե այնտեղ այցելելու իրավունքները պետք է երաշխավորվեն։ Դա պետք է ապահովվի ազգային փոքրամասնությունների անվտանգության պաշտպանության տեսանկյունից միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա պետք է երաշխավորվի Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակներում։ Մենք բանակցում ենք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Իլհամ Ալիևի հետ՝ բոլոր դժվարությունները վերացնելու համար»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրում ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին առանձին հոդվածի մասին հարցին՝ Միշելն ասել է, որ չի ցանկանում մանրամասնել, խնդիրը չբարդացնելու համար․

«Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի սահմանների սահմանազատման վրա։ Այն կարող է նաև լավ շրջանակ լինել տարածաշրջանում տրանսպորտային կապերը բարելավելու համար: Սա դրական ազդեցություն կունենա այդ տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա Եվրամիությունն ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը, մենք ջանքեր ենք գործադրում այս հարցում։ Մենք փորձում ենք ադրբեջանական կողմին համոզել բացահայտորեն դրսևորել իրենց բարի կամքը։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս քննարկումների արդյունքում մենք կարող ենք առաջընթաց գրանցել մի հարցում, որը առաջնահերթություն է Եվրամիության համար»։

ԵԽ նախագահն անդրադարձել է նաև արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացուներին` զերծ մնալու Հայաստանի հանդեպ ուժի կիրառումից․

«Քննարկումներ են ընթանում տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Բայց կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան։ Պետք է լինի այնպիսի մոդել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի»։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի  այն, որ  բանակցությունները փակուղի են մտել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հանդիպումներից և արդյո՞ք Բրյուսելում խաղաղության բանակցությունների բոլոր փուլերում չե՞ն զգացել, որ «Ադրբեջանն իրենց խաբել է»։

«Երեկ (դեկտեմբերի 11-ին) տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հանդիպումը։ Սա ցույց է տալիս, որ մենք մշտական ​​կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Առաջիկայում հանդիպում կլինի Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք շատ ակտիվ ենք կուլիսներում, ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի առաջընթաց գրանցենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը կայացել է նաև այն պատճառով, որ մենք մասամբ մասնակցել ենք այս աշխատանքին, օգնել ենք նրանց այս հարցում, տվել ենք որոշակի առաջարկներ և գաղափարներ՝ իրենց դիրքորոշումները մոտեցնելու հայտարարության մեջ ներառված հարցերի շուրջ։ Մենք շարունակում ենք աշխատել խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի վրա»,- նշել է Միշելը՝ հավելելով, որ աշխատում են հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնք կարող են տեղի ունենալ Բրյուսելում։ Ըստ նրա, հանդիպման արդյունքը, սակայն, ավելի կարևոր է, քան տեղի հարցը։