Բաքուն դարձյալ երկկողմ ձևաչափով բանակցելու կոչ է անում

Լուրեր

21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  Բրյուսելում նախօրեին մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Բաքվին շարունակում է մտահոգել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Հայաստանի պաշտպանական կարողությունների ընդլայնումը։

«Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ նախնական խոստումները չեն կատարվել, համաձայնությունը  խախտվել է,  մանդատը կամայականորեն ընդլայնվել է։ Այս առաքելությունը չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանային կայունությանը և վստահության ամրապնդմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ընդհակառակը, այն լայնորեն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչական գործիք։ Առաջ են քաշվում  իրավիճակը ավելի ապակայունացնող նախաձեռնություններ, ինչպիսին է Հայաստանի սպառազինումը, այդ թվում՝ ԵՄ միջոցով։ Նման նախաձեռնությունները խարխլում են ԵՄ-ի՝ որպես չեզոք միջնորդի հեղինակությունը և ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Մի գործընկերոջը զինելը կամ այլ կերպ օգտագործելը մյուսի դեմ ոչ մի կերպ չի կարող համապատասխանել Արևելյան գործընկերության հայտարարված նպատակներին»,- հայտարարել է Բայրամովը՝ շեշտելով, թե Բաքուն բացահայտ արտահայտել է իր մտահոգությունը ԵՄ անդամ մի շարք երկրների քայլերի նկատմամբ։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին չխաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մենք բոլորս միասին, հենվելով եվրոպական փորձի վրա, պետք է ձգտենք Հարավային Կովկասը հակամարտության գոտուց վերածել համագործակցության հարթակի»,-ասել է նա։

«Մենք վերահաստատում ենք Հայաստանին արված առաջարկը՝ հավասար և արդար խաղաղության հասնելու համար և կոչ ենք անում աշխատել երկկողմ հիմունքներով կամ ինչ-որ անաչառ և չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ: Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ անկեղծ նվիրում։ Խաղաղության և բարիդրացիության հարաբերությունների օգուտները չպետք է զոհաբերվեն ինչ-որ անհեռատես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների»։

Հիշեցնենք, որ Բաքուն մինչ այս հրաժարվել է Հայաստանի հետ արևմտյան հարթակներում խաղաղության բանակցություններից՝ մերժելով  Գրանադայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում հանդիպումներին մասնակցությունը։