Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված. ՄԻՊ

Լուրեր

08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
Բոլորը

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «Իրավապաշտպանները Հայաստանում. Մարտահրավերներն ու ազատ գործելու հնարավորությունները նեղացող քաղաքացիական հասարակության պայմաններում» թեմայով քննարկման։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։

«Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք է գերակայեն ցանկացած այլ երևույթի նկատմամբ։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այդ կարևորագույն արժեքների պաշտպանությունն իրականացնող դերակատարները՝ իրավապաշտպանները, պետք է պաշտպանված լինեն։

«Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված։ Ցավոք, այսօր հաճախ ենք հանդիպում տարբեր բացասական երևույթների՝ ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է։ Չափազանց լուրջ խնդիր եմ համարում նաև մեր միջավայրում առկա ծայրահեղ բևեռացումը, որը շատ դեպքերում անդրադառնում է իրավապաշտպանների գործունեության կամ դրա թիրախավորման վրա և որն անհրաժեշտ է հասցեավորել ու հաղթահարել»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառման շրջանակներում քննարկվել են խոսքի և մամուլի ազատությանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խնդիրներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։