Ինչու «Պատիվ ունեմ»-ը չմասնակցեց իր առաջադրած թեկնածուի ընտրությանը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում քննարկեց և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց Մանվել Բադալյանին։

Թեկնածուին առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները։

Թեկնածուի ընտրությանը մասնակցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Հայաստան» խմբակցությունը, իսկ «Պատիվ ունեմը», որ առաջադրողներից մեկն էր` չմասնակցեց։ ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանը մեկ ամբողջ ելույթ որոշեց նվիրել այս ամենն արձանագրելու համար։

Factor.am-ը «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց` ինչու չմասնակցեցին իրենց իսկ թեկնածուի քվեարկությանը։

«Մանվել Բադալյանը ԱԺ դահլիճում իրեն չդրսևորեց իբրև ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու, նա որևէ տարբերվող տեսակետ չհայտնեց: Ես ծանոթ էի իմ դասախոս պարոն Բադալյանի տեսակետներին և սպասում էի, որ պետք է առանձնանար իր հնչեցրած գնահատականներով, բայց չլսեցի նման բան: Դրա համար չմասնակցեցի քվեարկությանը»- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նարեկ Կիրակոսյան