«Տուն եմ գնել, որ ամուսնանան, բայց ոչ մեկը տան բացմանը չի կանչել»․ Ոստիկանության նախկին պաշտոնյայի ցուցմունքը Վլադիմիր Գասպարյանի գործով

Լուրեր

23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ցուցմունք տվեց Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետ եղած տարիներին Ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ Հովհաննես Վարյանը։

Վերջինիս դատարան էր հրավիրվել Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով որպես վկա ցուցմունք տալու։ Նրա ցուցմունքն առնչվում էր Գասպարյանի մեղադրանքի այն դրվագին, համաձայն որի՝ Ոստիկանության կրթահամալրի գումարներով առանձնատուն է գնվել Գասպարյանի դստեր՝ Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Քնարիկ Սասունյանի համար։

Վարյանի՝ կրթահամալիրի պետ եղած ժամանակահատվածում կրթահամալիրի մի քանի ծառայողի համար բնակարաններ են ձեռք բերվել։ Նրանց թվում, ըստ Վարյանի ցուցմունքի, նաև կրթահամալիրի ներկայիս պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանն է եղել։ Սակայն Քնարիկ Սասունյանի համար ոչ թե բնակարան, այլ առանձնատուն է գնվել, ընդ որում՝ նա եղել է ոչ թե կրթահամալիրի, այլ Ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից։ Սա այն դեպքում, երբ կրթահամալիրի այլ ծառայողներ էլ բնակարանի կարիք են ունեցել։

Նախաքննության ընթացքում տված ցուցմունքում Վարյանն ասել է, որ եթե իր որոշելով լիներ, ինքը կրթահամալիրի ծառայողներին կցանկանար բնակարանով ապահովել, բայց իրեն զանգահարել է Ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզադյանն ու ասել, որ Վլադիմիր Գասպարյանն է հանձնարարել տունը գնել Կրթահամալիրի գումարով։
«Գնել և փոխանցել եմ ոստիկանության հաշվեկշռին, քանի որ Վլադիմիր Գասպարյանն էր հանձնարարել»,- ցուցմունքում գրել է Վարյանը։
Կրթահամալիրի նախկին պետը նաև փոքր-ինչ սրտնեղեց իր նախկին աշխատակիցներից։ Ասաց, որ եղել են երիտասարդ տղաներ, որոնցից հետաքրքրվել է՝ ինչու չեն ամուսնանում, պատճառաբանել են բնակարան չունենալով։

«Նրանց համար տուն են գնել, որ ամուսնանան, բայց ոչ մեկը տան բացմանը չի կանչել, Նոր տարիս չի շնորհավորել»,- ասաց Վարյանը։

Դատավոր Վարդգես Սարգսյանը նշեց, որ բնակարաններն աշխատակիցների համար գնվել է պետության միջոցներով և, ըստ էության, շնորհակալություն հայտնելու կարիք չի եղել։
Վարյանը նաև ասաց, որ գնումը կատարելիս տեղյակ չի եղել, թե ում համար է այն կատարվում։

Արաքս Մամուլյան