Բաքուն և Անկարան ռազմական ու կրթության ոլորտներում համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
Բոլորը

Բաքվում ընթանում է Ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 15-րդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ, բանակի գեներալ Իրֆան Օզսերթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում «ընդգծվել է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների դրական ազդեցությունը կողմերի ռազմական համագործակցության վրա, վստահություն է հայտնվել, որ կողմերը կակտիվացնեն համատեղ զորավարժություններն ու միջոցառումները»։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։

Իրֆան Օզսերթի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ։ Հաստատության ղեկավար Հեյդար Փիրիևի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են ռազմակրթական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերն ու հեռանկարները։

Ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 15-րդ հանդիպումը տևելու է մինչև դեկտեմբերի 8-ը։

Էմմա Չոբանյան