Ալիևը գնում է արտահերթ ընտրությունների․ քվեարկությունը նախատեսված է փետրվարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
Բոլորը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ըստ որի՝ արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի փետրվարի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումն Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին։

Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրությունների համար երկու անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։ «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նշվում է, որ հաջորդ տարի ընտրությունների և վիճակագրական գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 110 մլն 935 հազար մանաթ։ Սա 2,3 անգամ ավելի է, քան 2023 թվականի պետբյուջեից հատկացվել էր նույն ոլորտում։

Դեռևս 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանական շրջանակները տեղեկություններ էին տարածում, որ երկրում առաջիկայում հանրաքվե է անցկացվելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպիսով փորձում է ավելի ամրապնդել ընտանեկան իշխանությունը։

Ըստ որոշ լուրերի՝ խորհրդարանական կառավարման անցման դեպքում Ալիևը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան՝ նախագահի։

Ալիևն իշխանության ամրապնդման համար 2016 թվականի սեպտեմբերի 26-ին էր սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացրել։ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Ադրբեջանում նախագահի լիազորությունների ժամկետը երկարացվեց՝ 5-ից հասցվելով 7 տարվա, նախագահը նաև ստացավ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն, իսկ նախագահի պաշտոնում ընտրվելու նվազագույն տարիքային շեմը՝ 35 տարեկան, վերացվեց։ Բացի այդ, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ստեղծվեց փոխնախագահի պաշտոն։ Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։