Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում այսօր ընթանում էր գերեվարված պահեստազորային Գագիկ Ոստկանյանի դեմ հարուցված շինծու գործով դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում պետական մեղադրող Մուշֆիգ Ռահիմովն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։ Ոսկանյանին առաջադրված հոդվածներից մեկով («ահաբեկչություն») նրան սպառնում է ցմահ ազատազրկում, մյուս հոդվածներով՝ մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում։

Ռահիմովը դատարանից պահանջել է Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարի ժամկետով ազատազրկման։

Բաքուն գերեվարված հայ զինծառայողի դեմ ապօրինի մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 (մաքսանենգություն), 214.2.1 (ահաբեկչություն) և 318.2 (սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Ոսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորում հաշվառված, ուսումնամարզական հավաքի մասնակից Գագիկ Ոսկանյանը լքել է մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը գերեվարել է Ոսկանյանին։ Օգոստոսի 18-ին, ադրբեջանական  դատարանի որոշմամբ, Ոսկանյանը կալանավորվել է՝ «Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի կողմից Ադրբեջանի պետական ​​սահմանը խախտելու» մեղադրանքով։

Էմմա Չոբանյան