Շները հետապնդել են, երեխան ընկել է. տղայի հայրը մանրամասներ է պատմում ողբերգական դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Սուրենավան համայնքում առավոտյան տեղի ունեցածը ցնցել է բոլորին: Գյուղում պատմում են, որ թափառող շները դպրոց գնալու ճանապարհին հետապնդել են 7-ամյա Ալիկին ու ևս երկու երեխայի, այդ թվում՝ նրա քրոջը: Երեխաները կարողացել են փախչել, իսկ Ալիկը վազելիս սայթաքել է, ընկել ու մահացել:

Ալիկի հայրը Factor TV-ին պատմեց, որ մինչ շտապօգնության ժամանելը՝ ինքն ու կինն են հասել դեպքի վայր:

«Ես տանն էի, հարևանի երեխեն եկավ ասաց՝ Ալիկը գետնին ընկած ա, հասա, երեխեն աչքերը բաց, թեթև խռխռացնում էր, ես չպատկերացրի՝ ինչ ա էդ պահին կատարվում»,- պատմում է տղամարդը։

Երեխայի պապն ասում է՝ շներն են եղել իր թոռան մահվան պատճառը: Մամուլում նախ տեղեկություններ էին տարածվել, որ երեխան մահացել է շան կծելու հետևանքով։ Մեր նկարահանման ընթացքում ականատեսները նաև այլ վարկած էին առաջ քաշում, որ տղայի սիրտը կանգ է առել վախից։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ հանդես եկավ․ ըստ  նախնական տեղեկությունների՝ թափառող շները հարձակվել են երեխաների վրա, նրանք վազել են, 7-ամյա տղան սայթաքել է, ընկել՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին:

«Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն վաղը։

Մահացած տղայի հայրը պատմում է, որ երեխայի գլխին տեսանելի վնասվածքներ չեն եղել, արյուն չի եկել:

Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրենը հարցազրույց տալ չհամաձայնեց, ասաց` ծանր վիճակում են, ուշքի չեն գալիս կատարվածից: Տղայի դասվարն էլ խոսելու սիրտ չուներ, ասացին՝ մահացած երեխայի մայրն էլ դպրոցում է աշխատում:

Մինչ Սուրենավանում սգում են 7-ամյա երեխայի մահը, բնակիչներն ահազանգում են` կուտակված աղբն է պատճառը, որ գյուղում թափառող շները շատ են: Շատերը երեխաներին մեքենայով են դպրոց տանում, որպեսզի խուսափեն թափառող շների հետ հանդիպումից, որոնք հավաքվում են հիմնականում մշակույթի տան մոտ՝ դպրոցից քիչ հեռու։ Երեխաներն իրենք էլ ասում են, որ ամեն օր վախով են դպրոց գնում-գալիս։

Ի՞նչ է անում համայնքապետարանը աղբի և թափառող շների խնդիրը լուծելու համար․ Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանն աշխատանքային ժամին տեղում չէր, իսկ համայնքապետարանի մյուս աշխատակիցները հրաժարվեցին մեզ մեկնաբանություն տալ՝ առանց Վարդազարյանի իմացության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան