Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը շատ բան է կորցնում՝ «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելով»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հայաստանը շատ բան է կորցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելով, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հաղորդակցության բացման հնարավորությունից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող համաժողովի ժամանակ:

Նա նշել է, թե ճանապարհը ոչ միայն երթուղի է, որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ, այլև դրա երկայնքով, որպես տրանսպորտային միջանցքի մաս, բեռներ կփոխադրվեն Չինաստանից և Կենտրոնական Ասիայից։ Ալիևը հավելել է, թե հաշվի առնելով այս հարցում Երևանի բացասական դիրքորոշումը՝ Բաքուն և Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի տարածքով երթուղի անցկացնելու շուրջ։

«Հայաստանն իրեն զրկել է և՛ դրանից, և՛ Ադրբեջանի հետ բոլոր հաղորդակցությունները բացելու հնարավորությունից»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Հայաստանը տարբերակ ունի երկաթուղին անցկացնել իր տարածքով, որին Բաքուն չի հավակնում՝ համարելով այն ՀՀ-ի ինքնիշխան տարածքը։

Հիշեցնենք՝ նախկինում Ադրբեջանի նախագահը պարբերաբար սպառնում էր ուժով ստանալ այդ միջանցքը։

«Մենք կիրագործենք «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ նրանից՝ Հայաստանը կուզի՞, թե՞ ոչ։ Եթե ուզում է, այդ հարցը հեշտ կլուծենք, եթե ոչ, մենք այն կլուծենք ուժով»,- հայտարարել էր Ալիևը։

Էմմա Չոբանյան