Ադրբեջանցի զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել․ Վերաքննիչ դատարանը փոխել է առաջին ատյանի դատավճիռը

Լուրեր

15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
15.11.2024 | 20:00
Բա մե՛ր համբերության բաժակը ոնց է լցվել պարոն Փաշինյանի անհետևանք ելույթներից․ մի անգամ ասե՞լ է՝ բանակում մահերը կանխեք․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:51
Հիմարություն է մարդու հիմնարար ազատությունները չհարգող երկրներում COP-ի անցկացումը․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:44
ՀՀ նախագահը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
15.11.2024 | 19:33
Սամվել Բալասանյանի որդուն կալանավորելու որոշում է կայացվել
15.11.2024 | 19:30
Եթե շինարարություն, ապա «Տոտալի» և «Շինսթարի» հետ. մինչև 50% զեղչեր ԱՐԶՆԻ համայնքի նորաբաց սրահներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 19:26
Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 19:16
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ
15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում են դատարանում Factor․am-ի աղբյուրները։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի, Ախունդովին 20 տարի ազատազրկման էր դատապարտել, որի դեմ տուժող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Գործը թե՛ առաջին ատյանում, թե՛ Վերաքննիչ դատարանում դռնփակ է քննվել։ Ամենայն հավանականությամբ, այս հանգամանքով պայմանավորված, պաշտոնական աղբուրները Վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին տեղեկություն չեն հրապարակում, սակայն հարկ է նշել, որ եթե անգամ գործը դռնփակ է քննվում, դատական ակտերի ներածական և եզրափակիչ մասերը ենթակա են հրապարակման։

Հիշեցնենք, որ Ախունդովը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ։ Մասնավորապես, Ախունդովին վերագրվում են հետևյալ հոդվածներով նախատեսված արարքներ․

-155-րդ հոդվածի 2-րդ մասի 10, 13, 15 կետեր՝ շահադիտական դրդումներով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանությունը։

-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը։

-340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը։

-335-րդ հոդվածի 2-րդ մաս՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։

-44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով գողության փորձը, -194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ՝ հոգեկան ներգործությունը՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ:

-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակությունը։
-43-469-րդ հոդվածի 1-ին մաս՝ պետական սահմանն ապօրինի հատելը նախապատրաստելը։ Ըստ մեղադրանքի բովանդակության՝ Ախունդովը, Ադրբեջանի քաղաքացի Ագշին Բաբիրովի հետ պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնելով Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում և կրելով հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգներ ու դրանց համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտք գործելու և իրենց հետ մաքսանենգ ճանապարհով հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու դիտավորությամբ, 2023 թվականի ապրիլի 7-ին, նախնական համաձայնությամբ մոտենալով Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին, դիտավորությամբ խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, շրջանցել են ՀՀ պետական սահմանի անցման կետերը և Սյունիքի մարզի վարչական տարածքով նույն օրն ապօրինի՝ առանց պատշաճ թույլտվության, հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ու մուտք են գործել ՀՀ տարածք՝ միաժամանակ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, առանց մաքսային հսկողության, ապօրինի պահել և տեղափոխել են հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգեր ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:

Այնուհետև, Հուսեյին Ախունդովն ու Ագշին Բաբիրովն իրենց մոտ ապօրինի պահելով հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգերն ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտները, 2023 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 05-ի սահմաններում, հասել են Սյունիքի մարզի Բնունիս գյուղ, որտեղ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, փորձել են ապօրինի մուտք գործել Շուշիկ Մաթևոսյանի բնակության՝ Բնունիս գյուղի 1-ին փողոցի տուն 1 հասցեի բնակարան և կատարել գույքի, այն է՝ սննդամթերքի և հագուստի գաղտնի հափշտակություն, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նույն պահին բնակարանում գտնվող Շուշիկ Մաթևոսյանը, նկատելով Ա.Բաբիրովին և Հ.Ախունդովին, տան մուտքի դուռը ներսից կողպել է և թույլ չի տվել վերջիններիս մուտք գործել բնակարան: Միևնույն ժամանակ, Ա.Բաբիրովը և Հ.Ախունդովը, բռնվելու վախից դրդված, որևէ գործողություն չեն ձեռնարկել և որևէ պահանջ չեն ներկայացրել բնակարան մուտք գործելու և գույք հափշտակելու ուղղությամբ, փոխարենը տվյալ պահին Շուշիկ Մաթևոսյանին լռեցնելու, օգնության կանչից զերծ պահելու նպատակով իրենց մոտ պահվող հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգերն ուղղել են վերջինի ուղղությամբ և շարժվել նրա կողմ՝ այդպիսով զենքի գործադրմամբ կատարելով սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ ներկայացնող գործողություններ: Բացի այդ, Ա.Հուսեյինը 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 12-ի սահմաներում հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք՝ նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Ժորայի Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը ստացված հրազենային վնասվածքներից մահացել է: Դրանից հետո Հ.Ախունդովը տեսաուղերձ նկարահանելու և այն իր համերկրացիների շրջանում տարածելու նպատակով, Հ.Մելիքսեթյանին բազմաթիվ հրազենային վնասվածքներ պատճառելուց հետո հափշտակել է Հ.Մելիքսեթյանի դիակի կողքին ընկած բջջային հեռախոսը, բացի այդ, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար որպես միջոց օգտագործելու նպատակով, փորձել է հափշտակել հենակետի տարածքում կայանված ավտոմեքենան, սակայն չկարողանալով գործարկել շարժիչը՝ դիմել է փախուստի և հեռանալով դեպքի վայրից՝ հափշտակված և իր կողմից տնօրինվող բջջային հեռախոսով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «Փառք մեզ ստեղծած Ալլահին: Եկել մխրճվել ենք Հայաստանի մեջ: Հայերին ստիպել ենք արյուն կուլ տալ: 400-500 հայի գլուխ ենք կտրել: Հիմա դեռ ողջ ենք, չենք մահացել: Տա՜ Ալլահը, չենք մահանա: Եթե մահանանք էլ, թող բոլորն իրենց իրավունքը մեզ հալալ անեն: Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքը բարձր պահողն ենք»։

Այնուհետև նա հափշտակված բջջայինում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել է իր էջում: Հ.Ախունդովը կրկին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու դիտավորությամբ, ոտքով շարժվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով վերջինիս Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Դատարանում այսօր նիստը դռնբաց է քննվել՝ մինչև ապացույցների հետազոտման փուլը։

Նշենք, որ Հուսեյին Ախունդովի հետ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Ագշին Բաբիրովն էլ դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։

Արաքս Մամուլյան