«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն էր, պայքարում էր մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին դուր չի գալիս, երբ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, այս հարցում ինքը հարգում է անմեղության կանխավարկածը, իսկ, առհասարակ, և՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  և՛ ամենածանր հանցագործի կալանավորումն առանց դատարանի որոշման, համարում է ոչ տեղին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ տարիներ առաջ է անգամ իր համար հասկանալի եղել, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ քաղաքական ճանապարհի վրա է և պետական դրական կերպար չէ։ «Երբ երկրիդ նախագահի մասին ստիպված են լինում արձանագրել բացասականը, դա նաև վիրավորանք է քեզ համար, որպես տվյալ երկրի քաղաքացի։ Միանգամից պետք է ասեմ, որ նաև Սերժ Սարգսյանի մասին, հազար ու մի բան կասեն, կներկայացնեն նաև մեղադրանքներ»,- ասաց նա։ 

ԱԻՄ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ թեև չի ցանկանում կանխատեսումներ անել, բայց պնդում է, որ իրավապահ մարմինների համար «Մարտի 1-ը» խարան է, հետևաբար, պետք է հետամուտ լինեն, որ ոճրագործություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։ 

«Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետև մտածում էր պաշտպանված լինելու մասին։ Քոչարյանը Լևոնի բերած մարդն էր, բայց պետք է նման պաշտոնյային հեռացներ, հետևաբար, իրենք նույն ոչ բարեկիրթ ու ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ունի բարդույթներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որովհետև նրա աշակերտն է եղել, նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»,- ասաց Պարույր Հայրիկյանը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։