Կոռուպցիայի մասին՝ հումորով․ «Մեդիալաբ»-ի կոմիքսապատումի ու անիմացիոն մուլտերի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

«Հոդված 3» ակումբում այսօր շնորհանդես էր, որտեղ ներկայացվեցին «Մեդիալաբ»-ի՝ «Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում ստեղծված 8 կարճ անիմացիոն մուլտերը և «8 պատմություն կոռուպցիայի մասին» կոմիքսներից բաղկացած պատկերագիրքը։ «Մեդիալաբ»-ի համահիմնադիր և գլխավոր ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանն ասում է՝ անիմացիոն մուլտերի և կոմիքսների պատմություններն իրական կյանքից են վերցվել։

Գիրքը և մուլտերը ոչ միայն կոռուպցիոն երևույթներն են հումորով ներկայացնում, այլև, ըստ հեղինակների, խնդիրների մասին հանրությանն իրազեկելու այլընտրանքային տարբերակ են։

«Մեդիալաբ»-ի համահիմնադիր Մարիաննա Գրիգորյանի խոսքով՝ միջոցառումը կազմակերպվել է կոռուպցիայի կանխարգելման միջազգային պայքարի օրվան՝ դեկտեմբերի 9-ին ընդառաջ։ 14 տարի առաջ այդ օրն է լրատվամիջոցը սկսել ծաղրանկարներ հրապարակել, իսկ առաջին ծաղրանկարը հենց կոռուպցիայի մասին էր։

«8 պատմություն կոռուպցիայի մասին» կոմիքսներից բաղկացած պատկերագիրքը կտրամադրվի տարբեր հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների։ Արդեն իսկ մարզային այցեր են կատարվել երիտասարդական կենտրոններ, որտեղ ներկայացվել են մուլտերն ու գիրքը, իսկ «Մեդիալաբ»-ի կոմիքսները, գրաֆիկ նովելները և պատմություններն ամփոփվում են comics.am կայքում։

«Սատիրան ընդդեմ կոռուպցիայի» նախագիծն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսը ողջունեց կատարված աշխատանքը և կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան