Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ սահմանազատման բանակցությունների ակտիվացմանը երկկողմ հիմքով»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվայում այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպման հետ կապված ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հաղորդագրությունն է տարածել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բազմակողմ համագործակցային հարաբերությունների մակարդակից։

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ Նա հավելել է, որ Բաքուն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացմանը՝ երկկողմ հիմքով։

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցել է մերձկասպյան երկրների՝ Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Էմմա Չոբանյան