Թմրանյութ՝ օնլայն․ ՔԿ-ն խոսում է հանցավոր խումբ բացահայտելու մասին, մարդիկ՝ չարիքի՝ դպրոց հասնելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ   

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տելեգրամյան տարբեր ալիքների հասցեներ կարելի է դաջված տեսնել ամեն քայլափոխի․ դրանց թիվը գնալով ավելանում է քաղաքի շենքերի, ավտոտնակների, գետնանցումների պատերին և այլուր։ Թմրավաճառները համացանցի հնարավորություններն օգտագործելով՝ հաճախ հենց այսպես են իրենց արգելված ապրանքն իրացնում և անանուն մնում։

Այս տարվա միայն առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի քան 300 դեպք է արձանագրվել։

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է 2019-2021թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Դրանում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը բացահայտվել է, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ:

Այսպիսով՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը, մեկ անձի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից Տելեգրամ հավելվածում ստեղծված «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:

Պարզվել է հանցավոր շղթայում ներգրավված ևս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երևանի 25-ամյա բնակիչ է, մյուսը՝ Երևանի 27-ամյա բնակիչ։

Հանցավոր խումբը կատարել է թմրանյութերի տեղափոխում, ըստ քաշերի առանձնացում, փաթեթավորում և ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում և ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար, թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:

Մինչ քաղաքացիներն ահազանգում են, որ թմրամիջոցների օգտագործումը տարածում է գտնում նաև դպրոցահասակների շրջանում, թմրավաճառները փորձում են նորագույն տեխնոլոգիաներն օգտագործելով՝ հնարավորինս աննկատ գործել։ Վերջին դեպքով, ըստ ՔԿ-ի, շուրջ 60 մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, այն փոխանցվել է տարբեր անձանց անուններով գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։

Երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է։ Հանձավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան