Քաղցրավենիք, կոնյակ, շամպայն․ 1․500․000 ՀՀ դրամ՝ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի պարգևատրման և ամանորյա հյուրասիրության համար

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպումը կարժենա 1․500․000 ՀՀ դրամ։ Վարչական շրջանի աշխատակազմը կպարգևատրվի ժամացույցներով ու պատվոգրերով, կլինի նաև հյուրասիրություն։

Գնումն իրականացվել է անհատ ձեռնարկատեր, պատմաբան Վահրամ Թոքմաջյանից։  Այսպես, պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ 5 աշխատակից կպարգևատրվի ձեռքի մեխանիկական ժամացույցով, որի թվատախտակին պիտի լինի ՀՀ զինանշանը։

15 աշխատակիցներ կստանան պատվոգրեր, որոնց թղթապանակը պիտի լինի  վարչական շրջան նշումով և Երևանի զինանշանի պատկերով:

Հյուրասիրությունը կկազմակերպվի 120 հոգու համար։ Այն իր մեջ ներառում է 5 տեսակի նախուտեստ (կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ), 2 տեսակի աղցան (բանջարեղենային և մսային), 3 տեսակի քաղցրավենիք (թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ), 10 հատ բարձրորակ կոնյակ՝ 0․7 լիտր տարողությամբ և 10 տարի հնեցմամբ, 10 հատ կիսաչոր շամպայն՝ 0,75 լիտր տարողությամբ, 10 հատ կարմիր, կիսաքաղցր գինի՝ 0,75 լիտր տարողությամբ, 40 հատ բնական հյութ՝ 1 լիտր տարողությամբ։ Այս ամենից բացի, սեղանին կդրվեն նաև մրգեր, ընդեղեն և շոկոլադե կոնֆետներ, ջուր, թեյ և սուրճ։

Արփի Հակոբյան