Հանցագործությունից հետո օտարերկրացի երիտասարդը չէր հասցրել հեռանալ երկրից

Լուրեր

03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Բոլորը

Նոյեմբերի 26-ի ժամը 21.17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա օտարերկրյա քաղաքացի․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ 21-ամյա երիտասարդին ու նրա հասակակից համերկրացուն է մոտեցել 20-ամյա մեկ այլ համերկրացի և դանակի սպառնալիքով պահանջել նրանց բջջային հեռախոսներն ու փող: Բացասական պատասխան ստանալով՝ նա փորձել է ուժով վերցնել հեռախոսներն ու փողը՝ այդ ընթացքում էլ դանակահարել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:

Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 2-ին 20-ամյա օտարերկրացին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, դանակի սպառնալիքով ավազակության փորձ կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: