«Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»․ հայտնի են հայաստանյան առաջնության արդյունքները

Լուրեր

25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
25.02.2026 | 18:33
Նարեկ Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
25.02.2026 | 18:27
Տնտեսական աճի պոտենցիալն է թույլ տվել ավելացնել թոշակները, որը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:18
Սպերցյանը պատմել է՝ ինչպես է Պատրիկ Կլյույվերտը փորձել նպաստել իր տեղափոխությանը «Բարսելոնա»
25.02.2026 | 18:15
Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը//ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը դատապարտվել է․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 18:09
Ի՞նչ է նշանակում՝ մի պաշտոնից հանում, տանում են այլ պաշտոնի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:02
Ադրբեջանական բենզինն արագ սպառվում է, պետք է շատ բերենք, որ գինն իջնի․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 17:52
Ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի է ունեցել ԱրմՌոբոտիքս հայաստանյան 15-րդ առաջնությունը։ Այս տարվա մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները Մարս մոլորակում»․ տեղեկացնում են ԱՏՁՄ-ից։

Մրցույթն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ կրտսեր և ավագ: Մոտ 100 հայտից մրցույթի համար ընտրվել էր 38 թիմ (24 կրտսեր տարիքային խմբում, 14-ն՝ ավագ տարիքային խմբում)։

ԱրմՌոբոտիքս2023-ի կրտսեր խմբում 3-րդ հորիզոնականը գրավեց Կարմիրգյուղի թիմը (մրցանակը՝ 200 հազար դրամ), 2-րդ տեղը գրավեց Մարտունի գյուղի թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականը գրավեց Այգուտ գյուղի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ)։ Ավագ տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Գորիսի թիմը (մրցանակը՝ 300 հազար դրամ), 2-րդ հորիզոնականում էր՝ Ներքին Կարմիրաղբյուրի թիմը (մրցանակը՝ 400 հազար դրամ), իսկ 1-ին հորիզոնականում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի թիմը (մրցանակը՝ 500 հազար դրամ)։ Իսկ Գոշի թիմն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ստացավ խրախուսական մրցանակ։

Մրցութային դաշտը Մարս մոլորակի լանդշաֆտի փոքր մակետ էր՝ պայմանական բազաներով, պահեստներով, արևային պանելներով, ջրային ավազաներով, ալեհավաքային կայաններով։ Թիմերի ստեղծած ռոբոտները մոլորակում գտնվող մարսագնացի հիմնական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։

«ԱրմՌոբոտիքս23 մրցույթն անցավ եզրափակչում հանդես եկող թիմերի հիմնականում բարձր պատրաստության վիճակում։ Կրտսեր տարիքային խմբի թիմերի գերակշռող մեծամասնությունը լուծեց այնպիսի ինժեներական բարդ խնդիրներ, որոնք մի քանի տարի առաջ չէին կարողանում լուծել ավագ տարիքի թիմերը։ 15-րդ հոբելյանական առաջնությունը ցույց տվեց մրցույթի դինամիկ զարգացման միտումները»,-նշել է Սեդրակ Վարդանյանը։

Ժյուրիի կազմում էին, Մարս անալոգային հետազոտական առաքելության ծրագրի AMADEE-24-ի համակարգող Հայկ Ասլանյանը, Ստեմար ընկերության տնօրեն Հրաչյա Խաչատրյանը, Ինստիգեյթ ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Հայկական Աերո Տիեզերական Գործակալության հիմնադիր Մհեր Մեհրաբյանը, Արմաթ ինժեներական լաբորատորիայի թիմից Արմեն Մխոյանը։

«Ինքս ինժեներ եմ և կերազեի փոքր տարիքում նման մրցույթի մասնակցելու հնարավորություն ունենալ, ուստի շնորհակալություն է պետք հայտնել նախ կազմակերպիչներին՝ հիշելով առաջին հերթին Կարեն Վարդանյանին։ Օրերս Կարեն Վարդանյանի 60-ամյակն էր, և այս մրցույթը շատ լավ նվեր կլիներ նրա համար՝ որպես իր սկսած գործի շարունակություն։ ԱրմՌոբոտիքսը բաց մրցույթ է, սակայն այս տարի այլ կրթական հաստատություններից ունեինք ընդամենը երկու թիմ, իսկ հետագա տարիներին ամեն ինչ անելու ենք, որ ավելանան այլ թիմեր բացի արմաթցիներից և ունենանք նաև մասնակիցներ արտերկրից»,-նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը՝ Արմռոբոտիքսը կազմակերպվում է 2008թ.-ից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Ծրագրի նպատակն է, որ նախ պատանիները սկսեն հետաքրքրվել ռոբոտաշինությամբ և ինժեներական մասնագիտությամբ, զարգացնեն ճարտարագիտական մտածելակերպը, կարողանան ստանալ մասնագիտական կողմնորոշում։ Մրցույթը նպաստում է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանմանը: Այն նաև հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ-ն, գործընկերներն են՝ Մերիդիան Էքսպո կենտրոնը, Հայկական Աերոտիեզերական գործակալությունը։