Իբր թեթևացնում են Երևանը, բայց դա ինչ-որ մեկի գրպանը լցնելու միջոց է. Արծրունին՝ կայանատեղիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

«Մի քանի տարի առաջ սուր արձագանքեցի գույքահարկի բարձրացմանը`համարելով դա բնիկ երևանցիներին, հատկապես`Կենտրոնի բնակիչներին տեղահանելու միջոց: Երևանի կենտրոնում մեքենայի կայանման էապես թանկացումն այդ իրողությունների համակարգում է պետք դիտարկել: Մեր երկրում ցանկացած փոփոխություն բնակչի գլխին է կոտրվում և նրա ուսերին է ծանրանում. իբր պետք է թեթևացնեն Երևանի կենտրոնը, մինչդեռ դա ինչ-որ մեկի գրպանը լցնելու հրաշալի միջոց է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Նա անդրադառնում է Արցախի կորստին, և ողբերգական այդ իրադարձություններից հետո մեր հոգեվիճակին. «Մեր ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում դեռ խորապես չի գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ ազգային դրաման մենք չենք ապրում, դա ժամանակի ընթացքում կգա: Հայաստանի և Արցախի իշխանությունների ապաշնորհության հետևանքով ունեցանք տոտալ կորուստ, կատաստրոֆա և կործանում»:

Վահան Արծրունու խոսքով`մեր իշխանությունը, պարբերաբար օրակարգ է մտցնում որոշակի թեզեր, ինչպես «տեղի ունեցածի համար բոլորն են մեղավոր» կամ «ամեն մարդ թող իր տեղում իր գործը լավ անի». «Դրանք մանիպուլատիվ թեզեր են, մաքուր դեմագոգիա, որոնց միջոցով իշխանությունն աճպարարություն է անում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան