ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի վարած Ford Transit մակնիշի, Ա. Ս.-ի վարած BMW մակնիշի և Գ. Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Դրա հետևանքով Mercedes-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը անգիտակից վիճակում, Ford Trasit մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և BMW ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Mercedes մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։