Վրաստանում ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին, Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։

Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։

Իր ելույթում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող միջոցառում նախաձեռնելու համար։ Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Այս համատեքստում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների և ադրբեջանական ռազմական միջամտության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։

Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ: