Կարևորվել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարեւորել է ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Նիկողոս Ակոբյանի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հումանիտար եւ կրթական ոլորտներում զարգացնելու մեծ ներուժ կա:

«Մենք Հունգարիայում ունենք հայ համայնք, որն ունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Շատ ուրախ ենք, որ համայնքը մեծ ուշադրության է արժանանում Հունգարիայի կառավարության կողմից: Տեղյակ ենք, որ համատեղ շատ ծրագրեր են իրականացվում, գնահատում ենք հունգարական կողմի նախաձեռնությունը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է պատգամավորը: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով վերջին շրջանում դինամիկա է նկատվում երկու երկրների հարաբերություններում. դրա մասին են վկայում բարձրաստիճան փոխայցերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը:

Նիկողոս Ակոբյանը նշել է, որ Հայաստան են եկել՝ իրենց հետ բերելով հումանիտար աջակցություն (20.000 ԱՄՆ դոլար), որն արդեն փոխանցել են Արմավիրի համայնքին՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 35 ընտանիքի, ներառյալ՝ 175 անչափահաս երեխաներ: Նշվել է, որ նպատակ կա բարեկարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված իրենց հայրենակիցների շիրիմներն ու տեղադրելու տեղեկատվական հուշատախտակ: Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես կարեւորել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստը՝ ընդգծելով, որ բարեկամական խմբերի համագործակցությունն ընդլայնելու մեծ հեռանկար կա:

Խորհրդարանական երկկողմ կապերի ընդլայնումն ու խորացումը կարեւորել է նաեւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գայանե Եղիազարյանը:

«Հայաստան-Հունգարիա» ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը, ով նախաձեռնել էր հանդիպումը, նշել է, որ այն տարիների ընթացքում, երբ կասեցված են եղել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները, իր առաքելությունն իրականացրել է ժողովրդավարական դիվանագիտության ճանապարհով:

Հանդիպման ընթացքում Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության օրակարգին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Պատգամավորը խոսել է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավմանն ուղղված Կառավարության ծրագրերի մասին:

Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի հայ ազգային ինքնավարության գրասենյակի ղեկավար Լասլո Ռոնասեյկը, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Արթին Դիրամերյանն ու Հունգարիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: