Մխիթար Հայրապետյանն առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հե։

Ինչպես տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտահետազոտական բնույթի համաժողովներ կազմակերպելու և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։

Հաշվի առնելով այս համագործակցությունը շարունակական դարձնելու կարևորությունը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է առաջիկայում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտությունը և առաջարկել է դիտարկել Կատարի համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը Օմար Ալ Անսարիին փոխանցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրավերը՝ այցելելու Երևանի պետական համալսարան։

Կատարի Պետություն այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը «Կատարի հիմնադրամի» հրավերով մասնակցել է նաև Դոհայում կազմակերպված Կրթական նորարարության 11-րդ համաշխարհային համաժողովին, որը վերաբերում էր կրթության ոլորտում արհեստական բանականության ուսուցմանը և դպրոցներում նորարար լուծումների ներդրմանը։