Բայրամովը Արցախի հայերի բռնի տեղահանության պատասխանատու է համարում ՀՀ և ԼՂ իշխանություններին

Լուրեր

26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ 30-րդ նախարարական խորհրդի շրջանակներում  հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջան-ԵԱՀԿ երկկողմ համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունների, ներկայումս ԵԱՀԿ-ի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Բայրամովը նշել է միջազգային իրավունքի հիմնական դրույթները հարգելու համար բազմակողմ հարթակների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից առավել արդյունավետ մոտեցման կարևորությունը, ներառյալ այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հանդիպմանը քննարկվել են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում Բաքվի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ու հայերի էթնիկ զտումից հետո։ «Նշվել է երկակի ստանդարտների կիրառման անընդունելիությունը և միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, ինչպիսին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բայրամովը հայտարարել է , թե Արցախի հայերի բռնի տեղահանման ու էթնիկ զտման պատասխանատուն Հայաստանն է։

«Մեր տարածքներից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում են Հայաստանը և նրան ենթակա անջատողական ռեժիմը»,-ասել է Բայրամովը՝ պնդելով, թե ԼՂ խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի գործադրվել։