Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ դեսպան
Քաղաքականություն
01.12.2023 | 11:42Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական և մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը և այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար», – ասել է դեսպան Քվինը։