«Հանդիպել պետական սահմանին կամ անաչառ ու չեզոք երրորդ երկրում»․ Բայրամովը ելույթ է ունեցել Սկոպյեում

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստում, հայտարարել է, թե «երկակի ստանդարտներն ու ընտրովի մոտեցումը ռիսկեր և մարտահրավերներ են միջազգային հարաբերությունների  համակարգում»։ Նա նշել է, թե ԵԱՀԿ-ն չի կարողացել արդյունավետորեն իրականացնել իր մանդատը հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։ Բայրամովը դժգոհել է, որ «հետկոնֆլիկտային շրջանում ԵԱՀԿ անդամ մի շարք երկրներ, որոնք Հայաստանի հովանավորն են, դեռևս հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում այսօրվա իրողություններին»։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից՝ նա ասել է, որ կան որոշակի դժվարություններ ու մարտահրավերներ՝ Հայաստանին մեղադրելով գործընթացը դանդաղեցնելու, որոշ երկրների էլ՝ «Հարավային Կովկասում իրենց աշխարհաքաղաքական խաղերը նախագծելու համար»։

«Չնայած դրան՝ Ադրբեջանը վճռական է խաղաղության օրակարգում առաջընթացի հասնելու հարցում։ Մենք բաց առաջարկել ենք Հայաստանին հանդիպել է պետական սահմանին կամ անաչառ ու չեզոք երրորդ երկրում։ Մենք համոզված ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և միասին խաղաղ ապրելու որպես երկու ինքնիշխան պետություններ։ Եկել է այս հնարավորությունն օգտագործելու ժամանակը»,-նշել է Բայրամովը։

Հավելենք, որ  Բաքուն  վերջին շրջանում արդեն երեք անգամ հրաժարվել է ՝ Գրանադայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում   Հայաստանի հետ բանակցությունների առաջարկից։