Ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ Կառավարության մոտեցումները եղել են հատվածական, ոչ հմուտ․ Freedom House

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապատեղեկատվության սպառնալիքին և որոշակի միջոցներ ձեռնարկել դրան հակազդելու համար: Այնուամենայնիվ, մոտեցումները եղել են հատվածական, ոչ հմուտ և խարսխված չեն եղել ռազմավարական կամ համապարփակ մտածողության վրա:

Այս մասին ասվում է Freedom House-ի` Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի առաջին փաստաթղթում։ 

«Հայաստանի Ազգային ժողովը որոշակի առաջընթաց է գրանցել ապատեղեկատվության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում: 2020 թվականին ԱԺ-ն էթիկայի կանոններ և ինքնակարգավորման մեխանիզմներ սահմանեց արտոնագրման մրցույթներին մասնակցող հեռարձակող ընկերությունների համար, թեև դեռևս պարզ չէ, թե որքանով է այն կիրարկվում։ Բացի այդ, 2020 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, որը հեռարձակող լրատվաիջոցներից պահանջում է ավելի մեծ հաշվետվողականություն և ֆինանսական թափանցիկություն։ Չնայած երկրում հեռուստատեսության պատկանելության շուրջ թափանցիկությունը բարելավելու այս ջանքերին` հասանելի տեղեկատվությունը այն մասին, թե ովքեր են վերահսկում կոնկրետ լրատվամիջոցները, մնում է անորոշ, և հեռարձակողների կապերը քաղաքական կուսակցությունների հետ հաճախ բացահայտվում են հետաքննական լրագրության միջոցով»,- նշված է զեկույցում։ 

Նշվում է, որ ըստ  Կառավարության կողմից առաջարկվող օրինագծերից մեկի` լրագրողներին արգելվում է օգտագործել չնույնականացվող առցանց աղբյուրներ՝ լրջորեն սահմանափակելով սոցիալական ցանցերի տեղեկատվությունը օգտագործելու հնարավորությունը:

«Օրինագիծը փոփոխվել է միայն լրատվամիջոցների ճնշումներից հետո։ Մյուս օրինագծերը կարծես ուղղված լինեին լրատվամիջոցներում պետական պաշտոնյաների վերաբերյալ լուսաբանումը վերահսկելուն, այլ ոչ թե ապատեղեկատվության դեմ պայքարին։ Բացի այդ, առաջարկվող օրենսդրությունն ընդհանուր առմամբ չի անդրադարձել ապատեղեկատվության արագ զարգացող սպառնալիքին և չի ընդունել ավելի համապարփակ մոտեցում»,- մասնավորապես նշված է փաստաթղթում:

Հայաստանում ապատեղեկատվությունը մեծապես թիրախավորել է խոցելի խմբերին, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ համայնքին, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստներին և իրավապաշտպաններին, նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ կառավարությունը շատ քիչ ջանքեր է գործադրել այս համայնքների ներկայացուցիչներին ապատեղեկատվության շուրջ քաղաքականության մշակման մեջ ներգրավելու համար: 

«Ապատեղեկատվությանը հակազդելու քաղաքականության մշակման գործում խոցելի խմբերի մասնակցության պակասը ընդգծում է կառավարության անտարբերությունը ողջ հանրությանը ներգրավելու մոտեցման նկատմամբ և երկրում ապատեղեկատվության դեմ համազգային դիմակայունություն ստեղծելու անկարողությունը։ Տարբեր խոցելի համայնքների վրա ապատեղեկատվության եզակի ազդեցություններն անտեսելը ավելի է խորացնում խնդիրը: Այս խմբերի ներգրավումը քաղաքականության մշակման մեջ էական նշանակություն ունի ավելի արդյունավետ և հաշվետու քաղաքականության հասնելու համար»,- նշված է փաստաթղթում: 

Հիշատակվում է նաև Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մշակած ապատեղեկատվության դեմ ազգային ռազմավարությունը, որը մշակվել է կառավարության հետ համագործակցությամբ:

Զեկույցի հեղինակները այս ռազմավարությունը թեև դրական քայլ են համարում, այնուամենայնիվ, այստեղ ևս բացթողումներ են տեղնում։ 

«Այն չունի ոչ համոզիչ հիմնավորում, ոչ էլ համապարփակ ծրագիր, որոնք կխթանեին ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության ինստիտուցիոնալացմանը ու համակարգմանը։ Ռազմավարությունը նաև անտեսում է այն ուրույն սպառնալիքը, որն ապատեղեկատվությունը ներկայացնում է թվային լրատվամիջոցների համար, և չի անդրադառնում կեղծ տեղեկատվության և իրականության չարամիտ տարածման ներկայացրած այլ բնույթի սպառնալիքներին»։

Հեղինակները արձանագրելով խնդիրները՝ ներկայացրել են առաջարկություններ, որոնց թվում են Հատուկ ազգային մարմնի ստեղծումը, օրենսդրական կարգավորումների շարունակական մշակումը, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, պետական մարմինների կողմից հարցումներին ժամանակին պատասխանելը և այլն։ 

Անժելա Պողոսյան