Պաշտպանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի առանձնատան գույքահարկը վճարել արգելանքի տակ դրված դրամական միջոցներից

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի գույքի վերաբերյալ գործի քննության որոշ հատվածներ դռնփակ կանցկացվեն: Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ժամանակ պատասխանող կողմը միջնորդել էր  դռնփակ քննել գործը, որից հետո լրագրողները դուրս էին եկել դահլիճից: 

Դրանից հետո կարգադրիչը տեղեկացրեց, որ լրագրողները կարող են դահլիճ մտնել, և ինչպես պարզ դարձավ կողմերի խոսքից՝ որոշվել է այս փուլում նիստը դռնբաց անցկացնել, սակայն գործի որոշ հատվածներ դռնփակ են դառնալու:

Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնեց, որ որպես հայցի ապահովման միջոց՝ Քոչարյանի դրամական միջոցների վրա արգելանք է դրված, որի պատճառով նրանց առանձնատան գույքահարկը, ինչպես նաև այլ հարկային պարտավորություններ՝ շուրջ 20 մլն դրամի չափով, հնարավոր չէ մարել։ Պաշտպանը միջնորդեց կիրառել հայցի ապահովման մասնակի վերացում և թույլ տալ 20 մլն դրամի չափով ուղղել հարկերի մարմանը։

Դատարանն այս միջնորդության լուծմանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա հաջորդ դատական նիստին։

Արաքս Մամուլյան