Լարսում շուրջ 1000 հայկական բեռնատար է մնացել․ անցակետի փակ լինելը հիմնավորվում է վատ եղանակով

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարսի անցակետում սպասող բեռնատարների թիվը գերազանցել  2,6 հազարը։ Այս մասին ասված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպության կայքէջում։

Էլեկտրոնային հերթագրման շտեմարանի տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ՌԴ-ից Վրաստան մուտքի համար հերթագրված է 2678 բեռնատար ավտոմեքենա։ Ճանապարհով երթևեկությունը սահմանափակվել է նոյեմբերի 26-ին վատ եղանակի հիմնավորմամբ, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել է։

Նշենք, որ սա միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը ՌԴ-ն միացնում է ՀՀ-ի ու Վրաստանի հետ։ Ըստ հրապարակված տվյալների՝ սահմանին սպասող բեռնատարներից 964-ը ունեն ՀՀ պետհամարանիշ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի գիշերը Ռուսաստանի հարավում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում արձանագրված ամենահզոր փոթորիկը։ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ անհնար է ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց։