«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։ 

«Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։

Նա նշեց, թե գործով 53 հազար անձի հարցաքննել են, որևէ մեկը չի հայտնել, թե Ծառուկյանն իրենց կաշառք է տվել, բայց  քննիչները հիմնվել են մեկ անձի՝ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի և նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված փաստաթղթի վրա։

«Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, մի Վազգեն Պողոսյան։ Եթե կա, թող դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Կամ՝ 171 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես համբերատար լսում եմ, համբերատար, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։