«Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշիվների սառեցումը ժողովրդավարական արժեքներից շեղում է. հայտարարություն

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը» հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած դատական հայցի և ՀԿ-ի հաշիվների սառեցման վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

2023 թվականի հուլիսի 21-ին «Անկախ դիտորդ» դաշինքը հանդես եկավ «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ կատարված հետաքննությամբ, որում ձայնագրություններով ի ցույց էր դրվել այն, որ Սպիտակ համայնքի մի շարք համայնքային ծառայողներ Երևանում կայանալիք տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ընտրողների ցուցակագրումներ են իրականացնում:

Ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիրը» դատական հայց ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ հանդիսացող և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակումը և կուսակցությանը փոխանցել մեկ միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Անգամ ավելին, իշխող կուսակցությունը, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից խնդրել է մեկ միլիոն դրամ սառեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» բանկային հաշվին:

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ հայցի ապահովման միջոց խնդրելով և կիրառելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դատարանը պատժում են իշխանությունների համար անցանկալի քննադատություն իրականացնող հասարակական կազմակերպությանը:

Ավելին, մենք համարում ենք, որ նման քայլերով Հայաստանում նեղացվում է քաղաքացիական հասարակության տարածքը: Սա աննախադեպ քայլ է: Նույնիսկ 2017 թվականին, երբ 114 դպրոցներում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին հոդվածին ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայցադիմումներ ներկայացվեցին, ՀԿ-ի դեմ հայցի ապահովման միջոց չկիրառվեց և ՀԿ-ի գործունեության համար խոչընդոտներ չստեղծվեցին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, միանալով մի շարք լրագրողական ՀԿ-ների՝ սեպտեմբերի 6-ի հայտարարության պահանջներին, կիսելով Երևանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին «Անկախ դիտորդ» դաշինքի մտահոգությունները, ինչպես նաև ընդգծելով ժողովրդավարության արժեքներից նահանջի ու քաղաքացիական հասարակության տարածքի նեղացման անթույլատրելիությունը՝ ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում՝

1. Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ բավարարել «Իրազեկ քաղաքացիների միավորման» միջնորդությունը՝ հայցի ապահովումը (և գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանքը) վերացնելու մասին,

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից, ինչպես նաև ապագայում զերծ մնալ իշխանություններին քննադատող ՀԿ-ներին պատժելու ու ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեթոդների դիմելու փորձերից,

3. Երևանի ընդհանուր իրավասության դատարանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ համաձայնել «Անկախ դիտորդի» անդամ այլ կազմակերպությունների («Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» և «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի)՝ որպես պատասխանող ներգրավվելու առաջարկությանը: