Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատի մեջ լրացում է նախապատրաստում՝ արցախցիների գույքային իրավունքների վերականգնման հարցով
Քաղաքականություն
24.11.2023 | 14:03Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ գանգատի մեջ լրացում է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշել է, որ հայցը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետ չի հայտնել։