Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով. Տ. Բալայան

Լուրեր

25.05.2026 | 13:07
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Կիև
25.05.2026 | 13:06
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:59
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակներում. կա 5 ձերբակալված
25.05.2026 | 12:51
Ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»․ ադրբեջանցիները չեն կարող ՀՀ-ում տուն գնել․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:40
Ռուսաստանում երկու մարդ է զոհվել ուկրաինական ուժերի գիշերային հարձակման հետևանքով
25.05.2026 | 12:35
Անտոնիո Կոնտեն հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին
25.05.2026 | 12:29
«Խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»․ ԿԳՄՍ-ն՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի փակման մասին
25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:31
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է
Բոլորը

Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։

Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։

«Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ 
Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»,-ասել է Բալայանը։