ՀՀ-ն փետրվարի 1-ից կդառնա ՄՔԴ-ի լիիրավ անդամ․ ՀՀ-ն խոստացել է ամբողջությամբ և առանց հապաղելու համագործակցել դատարանի հետ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանը պաշտոնապես հանձնել է Հռոմի ստատուտի վավերացումը հաստատող փաստաթղթերը։ Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հայտարարության մեջ։

Այսպիսով, Երևանը կդառնա միջազգային մարմնի լիիրավ անդամ 2024 թվականի փետրվարի 1-ից։

«2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ է հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթուղթը։ Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։ Հայաստանը կդառնա 124-րդ պետությունը, որը միանում է Կանոնադրությանը և 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից, որը միանում է դրան»,- ասված է դատարանի տարածած հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ Երևանը փաստաթղթեր է հանձնել, որոնք հաստատում են, որ «Հայաստանը հետադարձ ուժով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից»։ Երկրի ղեկավարությունը խոստացել է «ամբողջությամբ և առանց հապաղելու համագործակցել դատարանի հետ»։