«Մերձավանի Արցախը»․ ինչ խնդիրների են բախվում տեղահանված ուսուցիչներն ու աշակերտները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
Բոլորը

6-ամյա Միլենան մեկն է այն 28 արցախցի աշակերտներից, որ հաճախում են Մերձավանի միջնակարգ դպրոց: Աղջկա ընտանիքը Մարտունու շրջանի Հերհեր գյուղից է բռնի տեղահանվել: Ասում է`ուրախ է, որ դպրոցում արցախցի երեխաները շատ են, բայց մյուս ընկերների շրջանում էլ իրեն լավ է զգում:

Դպրոցը հասցրել է ընդունել նաև արցախցի երեք ուսուցչի: Արգինե Տոնյանը, որը դպրոցում ուսուցչի օգնական է աշխատում, երկու անգամ է տեղահանվել․ առաջին անգամ՝ Հադրութից, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտից։

«Ճիշտ է՝ Արցախից հետո դժվար է այստեղ, բայց հարմարվել ենք: Փորձում ենք հաղթահարել դժվարությունները, որ կան։ Օրինակ՝ աշխատավարձն է ցածր այնտեղի համեմատ»,- ասում է նա:

Արցախցի ուսուցիչ Նուբար Խաչիյանն էլ, խոսելով դժվարությունների մասին, նշում է, որ եթե Արցախում ավանդական մատյաններ էին օգտագործում, ապա այստեղ՝ էլեկտրոնային, ինչին իրենք նոր են սովորում:

Դպրոցի տնօրեն Զարուհի Ստեփանյանը պատմում է, որ իրենք հասցրել են ընդունել աշակերտների Շուշիից, Հադրութից, Ասկերանից, Ճարտարից և Արցախի այլ հատվածներից։

«Արցախցիների գալուն ընդառաջ դասարաններ ենք կահավորել, սեղաններ ավելացրել, մեր աշակերտները դասագրքեր են տվել նրանց, ովքեր չունեին»,- ասում է տնօրենը:

Ըստ Զարուհի Ստեփանյանի՝ որոշել են սովորել Արցախի բարբառը, որպեսզի հաղորդակցվելն ավելի դյուրին դառնա:

Լեռնային Ղարաբաղից ընդհանուր տեղահանվել է 21 հազարից ավելի դպրոցական։ Այս պահին շուրջ 17 հազար արցախցի երեխա է տեղավորվել Հայաստանի տարբեր դպրոցներում։ Ստացվում է՝ տեղահանությունից շուրջ երկու ամիս անց մոտ 4 հազար աշակերտ դեռևս ներգրավված չէ ուսումնական պրոցեսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան