Փաշինյանի որոշումները քննարկման ենթակա չեն. ՔՊ-ից հեռացված

Լուրեր

06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
Բոլորը

Լուսանկարում Թաթուլ Ասիլյանը` ձախից առաջինը

Նոյեմբերի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնեց, որ կուսակցության վարչության որոշմամբ ՔՊ անդամ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

Թաթուլ Ասիլյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը Արցախից բռնի տեղահանված հայերի մասին գրառումն է։

«Գրել էի արցախցիների վերաբերյալ, որ եթե կմասնակցեն միտինգներին, պետք է ուղարկել համապատասխան վայրեր կամ զրկել կառավարության աջակցությունից։ Դա այն ժամանակ էի գրել, երբ արցախցիները գալիս էին Հայաստան»,- ասաց նա` նշելով, որ շարունակում է մնալ Փաշինյանի աջակիցը։

«Որոշումը կայացվել է վարչության և թիմի առաջնորդի` վարչապետի գլխավորությամբ։ Որոշումը, եթե կայացվել է վարչապետի կողմից, քննարկման ենթակա չէ, ինքս էլ համաձայն եմ»։

Արցախը կորցնելու դեմ ուղղված ակցիաներին մասնակցող արցախցիներին օգնություններից զրկելու կոչեր էր արել նաև Սուրենավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Անի Վարդազարյանը։

Նշենք, որ Անի Վարդազարյանն ավելի ուշ նոր գրառմամբ ներողություն էր խնդրել, սակայն, կրկին ընդգծել էր` դեմ է հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն։ Նրան ՔՊ-ից հեռացնելու մասին տեղեկություններ չկան։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը ևս արցախցիներին ուղղված այսօրինակ գրառումներ էր կատարել Ֆեյսբուքում։

Նարեկ Կիրակոսյան